Սատանային ծառայող շնչող էակները ՎԱՏ ԲԱՆ ԱՆԵԼՈՒՑ ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ:
Ինչպես սերիական քիլլերները հերթական զոհին սպանելիս սկսում են հռհռալ, այդպես էլ նիկոլներն են հռհռում հայ ժողովրդին ու Հայաստանին ցավ պատճառելիս:
Երբևիցե տեսե՞լ եք, որ նիկոլներն իրենց վատ զգան, ներողություն խնդրեն, ափսոսան ինչ-որ բանի համար, էսքան տառապանքի համար:
Ո՛չ մի դեպքում:
Բայց իրենց հրճվանքը շատ կարճատև է, նման է հերոյին սրսկված մարդկանց «ուրախությանը». մի պահ կայֆի տակ են, հետո ավելի ցածր են ընկնում, ավելի խորը դեպի անդունդ, ավելի մեծ են տառապանքները և հաջորդ անգամ ավելի մեծ դոզա է պետք, ավելի մեծ տականքություն պետք է անեն հայերի ու Հայաստանի դեմ, որպեսզի այդ «ուրախությունը» նորից զգան:
Չարով չարին չես կարող հաղթել. չարի աշխարհում հաղթում է ամենաչարը, ամենաստորը, ամենամուտիլովշչիկը, ամենադավաճանը , ամենաստախոսը:
Դժվար կլինի մեկին գտնել, ով նիկոլին կգերազանցի այս «հատկանիշներով»: Եվ եթե գտնվի նմանը, ինքն ու՞մ է պետք:
Չարին միայն Բարիով կարելի է հաղթել: Սատանան անզոր է, երբ մարդը ՀՈՒՅՍ ունի, երբ մարդը ՀԱՎԱՏ ունի, երբ մարդը ներողություն է խնդրում ու զղջում արարքի համար:
Օրինակ, եթե Հայաստանի որևիցե գյուղում տասը հոգի խորը զղջան, ցավ ապրեն ու ներողություն խնդրեն ԱՍՏԾՈՒՑ իրենց սխալների, գործած մեղքերի համար, ապաշխարեն ու դարձի գան, իրենք չարին կհաղթեն:
Այդ ժամանակ նրանց աչքերը կբացվեն և շատ բան կտեսնեն, այդ թվում թուրքական գործակալ նիկոլին ընտրելու հետևանքները:
Նիկոլին պահում է մեր ազգի միջի չարը, նախանձը, հպարտությունը, մեր ազգի վատ կողմերն են պահում նիկոլին:
Հետևաբար, եթե ամեն մեկս ավելի ազնիվ լինի, ավելի բարի, ավելի կամեցող… մեր շրջապատում , աշխատանքի վայրում, ընտանիքում, եթե ազգի միջի չարը քչանա, նիկոլները տեղ չեն ունենա մեր մեջ:
Խավարի «արքաներն» են, խավարը կանհետանա, երբ լույսը շատանա:
Իսկ վրեժի մասին պետք չէ մտածել. նեռը էդպիսի ծառա չունի, ում վերջը լավ լինի։
Բոլորի վերջն էնպես է լինում, որ փոշմանում են, որ ծնվել են:
Մարդկային վրեժը ոչինչ է երկնային վրեժի համեմատ:
ՈՒրեմն՝ ամեն մեկս ամեն առավոտ, ամեն օր, եթե զարթնի ու մի փոքր լավ բան անի, հարևան պապիկին օգնի, եթե աշխատանքի վայրում սխալվել է, ներողություն խնդրի, եթե ընկերոջ կամ ծանոթի մոտ
ինչ-որ հաջողություն է, ի սրտե ուրախանա, սրա-նրա ունեցվածքին չնախանձի, նույնիսկ ուշադրություն չդարձնի…
Ինչքան մենք ավելի լավը լինենք, այդքան մեր երկրում գտնվող չարին կհաղթենք, չարը գնալով կպակասի:
Իսկապես ամեն մեկից է կախված չարի դեմ պայքարը: Փորձենք, կտեսնենք:
Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ